ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Ելք» դաշինքն այսօր կհրապարակի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը

«Ելք» դաշինքն այսօր կհրապարակի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը
07.04.2017 | 17:42

«Ելք» դաշինքն ավագանու ընտրությունների ցուցակը կհրապարակի այսօր՝ ասել է «Ելքի» անդամ Մանե Թանդիլյանը: «Երեկոյան ցուցակը կլինի: Աշխատում ենք դրա վրա, այսօր հանդիպելու ենք և որոշում կայացնենք»,- ասել է Մանե Թանդիլյանը:


Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ցուցակը բաղկացած կլինի 65 հոգուց, իսկ ցուցակն առաջնորդողի հավանական թեկնածուներն են Մանե Թանդիլյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ